Մագնուս Կարլսենը ներկա կլինի Սոչիի օլիմպիական խաղերին

Armenpress 10:43, 30 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պլանավորում է ներկա լինել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին:

«Ես սպորտի մեծ երկրպագուն եմ և հետևելու եմ նրանց խաղին: Կարծում եմ` ուրախ կանցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարլսենի խոսքերը մեջբերում է Chess-news կայքը: Աշխարհի չեմպիոնը Սոչիիում կլինի փետրվարի 15-20-ը:

Այժմ նորվեգացին աշխարհի ուժեղագույն շախմատիստների` Լևոն Արոնյանի, Վիշի Անանդի, Հիկարու Նակամուրայի, Բորիս Գելֆանդի և ֆաբիանու Կարուանայի հետ մասնակցում է Ցյուրիխի գերխոշոր մրցաշարին:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am