Սարկոզիի հետ հանդիպմանը ֆրանսահայ համայնքը կներկայացնի օրինագծի հետ կապված իր դիրքորոշումը

Armenpress 14:03, 2 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ համայնքի բոլոր հոսանքների ներկայացուցիչները ներկա կգտնվեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, հանդիպումը հայ համայնքի հետ նախատեսվում է փետրվարի 2-ին` օրվա երկրորդ կեսին:

 «Կքննարվեն խնդիրներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրիանգծին: Նաեւ հարցեր, որոնք առնչվում են հայ համայնքի կեցվածքին եւ Սահմանադրական խորհրդի հնարավոր որոշմանը»,-ասաց Վարժապետյանը:

Հանդիպումը նպատակ ունի համակարգել ընդհանուր աշխատանքները: Մեծ է հավանականությունը, որ լուծումներ կառաջարկվեն օրինագծի հետ կապված:

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է հունվարի 23-ին: Պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք այն անձանց համար, ովքեր հերքեն Հայոց ցեղասպանության փաստը: Այն ներկայացվել էր նախագահի ստորագրմանը, սակայն ֆրանսիացի մի խումբ սենատորներ եւ պատգամավորներ դիմեցին Սահմանադրական խուրհուրդ` վիճարկելով օրինագծի համապատասխանությունը մայր օրենքին:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am