ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին

Armenpress 19:59, 12 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին եւ նրա հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր եւ նախագահ Սիլվանա Կոխ-Մերինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների եւ Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:

Ըստ աղբյուրի՝ զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության եւ ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:

Նշվում է, որ Աննա Հակոբյանը եւ գերմանացի հյուրը հանդիպել են նաեւ  Եվրոպական խորհրդարանի եւ Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա  հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ,  ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին եւ հանձնաժողովի անդամներին:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am