Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Թրամփը հայտարարել Է կոռուպցիայի գործերում մյուս երկրներից օգնություն խնդրելու իր իրավունքի մասին

Թրամփը հայտարարել Է կոռուպցիայի գործերում մյուս երկրներից օգնություն խնդրելու իր իրավունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ լիակատար իրավունք ունի կոռուպցիայի հետ կապված գործերի հետաքննության հարցում օգնություն խնդրել մյուս երկրներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես բացարձակ իրավունք ունեմ, հնարավոր Է՝ նաեւ պարտականություն` հետաքննելու կոռուպցիան, եւ դա ներառում Է խնդրանքը կամ առաջարկը մյուս երկրներին՝ օգնելու մեզ»,- գրել Է Թրամփը Twitter-ում: «Խոսքը վերաբերում Է ոչ թե արշավի, այլ զագնվածային մասշտաբի կոռուպցիային»,- հավելել Է նա: Նախօրյակին Թրամփը հայտարարել Է, որ Ուկրաինան եւ Չինաստանը պետք Է հետաքննություն սկսեին ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի գործունեության եւ նրան ենթակա կառույցների նկատմամբ: Թրամփի հայտարարության համաձայն՝ Բայդենների ընտանիքը «մեքենայություներ Է կատարել» Չինաստանում եւ Ուկրաինայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am