Արցախ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կիպրոսի Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը 

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կիպրոսի Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու երկրին, հանրապետությունում պետականաշինության գործընթացում, հատկապես՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։

Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով արտաքին կապերի հաստատումը՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և թե՛ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի քաղաքներից մեկի և Ստրովոլոս քաղաքի միջև մարդասիրական տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ Կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում