Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱԻՆ-ը դեպքի վայրից տունդարձի ճանապարհին ավտովթարի ենթարկված ՓԾ 2 աշխատակցի նվիրեց նույն մեքենաներից

ԱԻՆ-ը դեպքի վայրից տունդարձի ճանապարհին ավտովթարի ենթարկված ՓԾ 2 աշխատակցի նվիրեց նույն մեքենաներից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջ անձնակազմի անունից նույնատիպ մեքենաներ նվիրեց Փրկարար ծառայության երկու աշխատակիցների, ովքեր դեպքի վայրից տունդարձի ճանապարհին ավտովթարի էին ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ցոլակյանը ավտոմեքենաների բանալիները նրանց փոխանցեց արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա նվիրված միջոցառմանը:

«Արդեն նշել եմ, որ շատ աշխատակիցները օրերով մնում էին հրդեհի վայրում և գիշերները չքնելու պատճառով հոգնածությունն այնպիսի աստիճանի էր հասնում, որ մարդիկ հյուծված գնում էին և մեքենաներով վթարի էին ենթարկվում: Փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Հակոբյանի և ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանի մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել: Մենք կայացրել ենք բացառիկ որոշում, գտել ենք նույնատիպ մեքենաներ՝ նույն թվի արտադրության, նույն գույնի և գնել ենք իրենց համար»,-ասաց Ցոլակյանը:

Նա ավտոմեքենաների բանալիներն անձամբ հանձնեց Հակոբյանին ու Ղազարյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am