Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քըլըչդարօղլուն Էրդողանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել

 Քըլըչդարօղլուն Էրդողանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետա-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստի ժամանակ իր ելույթում խոսքն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով հանրաքվե կազմակերպել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Milliyet»-ը:

Քըլըչդարօղլուն նախ ընդգծել է, որ հանրապետության նախագահը պետք է անկողմնակալ լինի, ապա իր խոսքը հասցեագրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է. «Որևէ կուսակցության ղեկավար չի կարող նաև պետության ղեկավարը լինել: Ե՛կ, Սահմանադրության այս հոդվածը փոփոխենք: Անկողմնակալության սկզբունքի հիման վրա կառուցենք բոլոր օրենքները: Դու էլ անկողմնակալ նախագահ դարձիր, դա է այս ազգի պահանջը: Եթե չես հավատում իմ խոսքերին, ապա կարող ենք հանրաքվե կազմակերպել, և այդ ժամանակ մեր քաղաքացիների միջոցով կապացուցվի իմ խոսքերի ճշմարտացիությունը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am