Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ի նիստում հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի ընտրության արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել  էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը: «2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8»,-ասաց նախարարը:

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց  վստահության համար; «Արդեն 7 ամիս է պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն, ակնկալում եմ կառավարության միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան վերանորոգման չի ենթարկվել»,-իր խոսքում նշեց Կոնսերվատորիայի ռեկտորը, ով կառույցը կղեկավարի 5 տարի ժամկետով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց  բռնությունից զերծ հասարակություն ունենալը։ «Այս առումով արվեստի դերը չափազանց մեծ է։ Երևանի Կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում և այն շատ կարևոր է»,-հավելեց Փաշինյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am