Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց

 Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով նրան հնարավոր չէր եղել դատարան տեղափոխել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին ժամը 12:00-ին:

Ավելի վաղ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջել էր նիստը, քանի որ  իրեն միայն բանավոր կարգով էին տեղեկացրել, որ Գրիգորյանին չեն բերել դատարան վատառողջ լինելու պատճառով:  

Մանվել Գրիգորյանի պաշտպանները նիստի ընդմիջումից հետո դատարանին ներկայացրին Մանվել Գրիգորյանի դիմումն ու նրա վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին՝ հունիսի 3-ին, ուշ գիշեր տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am