Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին հարցը

ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված 
կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մայիսի 10-ի նիստում այս հարցը հանելու առաջարկ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս որոշումը չի ուղարկվել մեզ ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են, և պարունակելու են մեր երկրի գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաև ամենակարևոր կոորդինատները, և պարզ չէ, թե այդ տեղեկությունները մենք ինչպես ենք պաշտպանելու, ինչպես նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը: Առաջարկում եմ հարցը հանել կառավարության նիստի օրակարգից, խորը քննարկումներից հետո նորից ընդգրկել»,- ասաց Վանեցյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ հարցով ոչ թե համակարգի ստեղծումն է քննարկվում, այլ հայեցակարգը:

«Մինչև համակարգի ստեղծելը նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, և ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել»,- նշեց Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետ սահմանեց, որի ընթացքում կարգադրեց պարզաբանել բաց մնացած բոլոր հարցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am