Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի կամիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ: Մեկնարկը տրվեց ավանդական խոսքերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան: Լսեք և դիտեք Կարմիր հրապարակը: Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքերթ»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավանդույթի համաձայն «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ բերեց Ռուսաստանի դրոշն ու հաղթանակի լեգենդար կարմիր դրոշը, որը մարտիկները ծածանել են Ռեյխստագի վրա:

Կենտրոնական տրիբունայում են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Ավանդույթի համաձայն՝ նախարարը Շոյգուն անցավ շքերթի շարքերով և ողջունեց Կարմիր հրապարակում կանգնած զինծառայողներին: Այնուհետև կենտրոնական տրիբունայի մոտ նախարարը ՌԴ նախագահին զեկուցեց, որ զորքը պատրաստ է շքերթի։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քանի 13 հազար զինծառայող, ներկայացվել է ավելի քան 130 միավոր արդիական  սպառազինություն եւ զինտեխնիկա։

Հայրենական Մեծ պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մի փուլն էր, երբ Ֆաշիստական Գերմանիան, նվաճելով ցամաքային Եվրոպան, 1941թ. հունիսի 22-ին հարձակվեց Խորհրդային միության վրա: Դաժան եւ արյունալի պատերազմն ի վերջո ավարտվեց Խորհրդային Միության  հաղթանակով՝ 1945թ. մայիսի 2-ին, երբ Խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Հայրենական պատերազմին, պաշտոնական տվյալներով, մասնակցել են 600 հազար հայեր ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլեւ` Սփյուռքից, ԱՊՀ տարբեր երկրներից, որոնցից 200-250 հազարն ընկել են հերոսի մահով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am