Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սենատոր Մայքլ Բենեթը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին

Սենատոր Մայքլ Բենեթը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլորադոյի նահանգից սենատոր Մայքլ Բենեթը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ Է մտնում 2020 թվականի ընտրություններում: Այդ մասին օրենսդիրը մայիսի 2-ին հայտարարել Է CBS ալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պլանավորում եմ իմ թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար»,-ասել Է նա: Բենեթը նշել Է, որ իր հիմնական խնդիրներն Է համարում երկրի տնտեսական իրադրության բարելավումը եւ «վստահությունը վերականգնումը» կառավարության նկատմամբ:

Ապրիլի սկզբին սենատորը լրագրողներին հայտնել Էր, որ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Ավելի ուշ ուռուցքը հեռացվել Է: Խոսելով նախագահական մրցավազքի մեջ մտնելու իր որոշման մասին՝ Բենեթն ընդգծել Է. «Ես դա չԷի անի, եթե չհամարեի որ հաղթելու շանսեր ունեմ»:

Մայիսի 2-ին սենատորի նախընտրական շտաբը նաեւ իր կայքում գովազդային տեսահոլովակ Է զետեղել՝ հաջակցություն թեկնածուի: Դրանում ուշադրությունը կենտրոնացվում Է ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրութղյունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am