Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել
21:43, 15 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է NBC-ն:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։
#notredame pic.twitter.com/FgU3uAr3PJ
— cristina casacuberta (@ccasacub) April 15, 2019
Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է գրեթե երկու հարյուր տարի: Այս տարի շինությունը դարձել է 854 տարեկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում