Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱԱԾ-ն հայտնաբերել է «Ֆեյսբուք»-ում հայտնի ֆեյք էջի տակ թաքնված անձին

ԱԱԾ-ն հայտնաբերել է «Ֆեյսբուք»-ում հայտնի ֆեյք էջի տակ թաքնված անձին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որը ստացվել է վարչապետից, արդեն կատարվել է: Այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը «Ֆեյսբուք»-ում ակնհայտ ապատեղեկատվություն տարածող «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» շատ հայտնի էջի տակ թաքնված անձն է: Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հորդորեց գործի հետ կապված այլ մանրամասները ճշտել Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:

Կառավարության ապրիլի 4–ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն դա ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել. «Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան այսպես ասած ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի  տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am