Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 
ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների ուղեկցությամբ  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսների շիրիմներին, Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն խոստացավ խոսել, երբ ժամանակը գա:

ՀՀ երրորդ նախագահին ուղեկցում էին ՀՀԿ փոխնախագահներ Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Վարդան Այվազյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը և այլք:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am