Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ
07:34, 13 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի ևս երկու պատասխան հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում կհյուրընկալի ֆրանսիական «Լիոն»-ին: Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չէր արձանագրվել, և հանդիպումն ավարտվել էր զրոյական ոչ-ոքի հաշվով:
Օրվա երկրորդ հանդիպումը կկայանա Մյունխենում, որտեղ «Բավարիա»-ն կփորձի հաղթել անգլիական «Լիվերպուլ»-ին: Այս թիմերն առաջին խաղում միմյանց դարպասը չեն գրավել:
Այսօրվա հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում