Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ն գործադրում է նշանակալի ջանքեր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում. Զախարովա

 ՌԴ-ն գործադրում է նշանակալի ջանքեր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման 
ուղիներ գտնելու գործում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գործադրում է նշանակալի, վճռական ջանքեր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Ռուսաստանը միշտ համարել է և շարունակում է այն համարել մեծ ողբերգություն: Աջակցելով կողմերին՝ մեր երկիրը ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար: Տարածաշրջանում մեր քաղաքականության շրջանակում մենք հետագայում էլ առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու այս հարցին»,-ասաց Մարիա Զախարովան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am