Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով
![Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով
Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով](http://armenpress.am/static/news/b/2018/12/958787.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի հերթական տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը մրցեցին միմյանց հետ, և պարտիան խաղաղ արդյունք ունեցավ:
Լիլիթ Մկրտչյանն այժմ ունի 6 միավոր և առաջատարից ետ է մնացել 1 միավորով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում