Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ-ի քարտուղարության հարցի շուրջ քննարկումը

Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ-ի 
քարտուղարության հարցի շուրջ  քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ կնճռոտ ու ԵԱՏՄ-ին չվերաբերվող հարցեր:

«Չեմ թաքցնի՝ նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրի  մասին ենք խոսել: Մանրամասներ, իհարկե, չեմ հաղորդի, որովհետև փակ քննարկում էր, բայց ուզում եմ վստահեցնել, որ քննարկումը եղել է բավականին կառուցողական»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ շուտով լինելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական հավաքը՝ հույս հայտնելով, որ այդ ժամանակ խնդիրը լուծում կստանա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am