Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը

ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու 
տարածքներում արգելել հավաքների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Միհրան Հակոբյանը և Կարինե Աճեմյանն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են արգելել Հայ առաքելական եկեղեցու տարածքներում հավաքների անցկացումը, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում «Հավաքների ազատության մասին օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Հավաքները պետք է անցկացվեն նախագահի, ԱԺ-ի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է  դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև պետք է արգելվեն Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա  եկեղեցու համաձայնությունը: Եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ դերակատարություն ունի: Հավաքների ազատության մասին 2011թ. օրենքը որևէ կերպ չէր կարգավորում այս խնդիրը»,-ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ, և ժամանակն է, որ այս խնդիրը կարգավորվի: Նախագծի ընդունման դեպքում օրենքի ուժով կկարգավորվի Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներւմ հավաքների անցկացումը, ինչը թույլ կտա հաշվի առնել եկեղեցու կարծիքն իր տարածքներում հավաքների անցկացման  վերաբերյալ:

«Նախագծի ընդունման դեպքում կչեզոքացվեն այդ տարածքներում հասարակական կարգը խախտելուն միտված և կրոնական  հիմքով անհանդուրժողականության մթնոլորի ձևավորման հետ կապված վտանգները»,-եզրափակեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am