Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը

ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է  անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություն են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդված համաձայն՝ ԱԺ-ն  որոշում է  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից 72 ժամվա ընթացքում»,- ասաց Բաբլոյանը:

Նախագիծը, սակայն, քվեարկությամբ չընդունվեց. կողմ քվեարկեց  44 պատգամավոր (անհրաժեշտ 53-ի փոխարեն), դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը որոշ պատգամավորներ հապճեպ էին համարել նախագծի ընդունումը 24-ժամվա ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ խորհրդակցել և եզրակացության են եկել, որ կարող են այն փոխել 72-ժամյա ռեժիմով:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am