Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական ինքնաթիռը հումանիտար օգնության բեռով ուղևորվել է Ինդոնեզիա

Ռուսական ինքնաթիռը հումանիտար օգնության բեռով ուղևորվել է Ինդոնեզիա

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Էլ-76» ինքնաթիռը  Ինդոնեզիա  է մեկնել հումանիտար օգնության բեռով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռը հոկտեմբերի 6-ին դուրս է եկել Մոսկվայից, այն ավելի քան 23 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Ինդոնեզիայի բնակիչներին: Տեղափոխել են վրաններ, վերմակներ, ջրի մաքրման կայաններ, որը խնդրել էր հենց ինդոնեզական կողմը:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Բալու քաղաքի մոտ գտնվող Սուլավեստի կղզում տեղի է 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ավելի ուշ նույն տարածքում արձանագրվել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և հետցնցումներ: Բալուի մոտ եղել է նաև ուժգին ցունամի: Զոհերի թիվը հասել է 1558-ի, ավելի քան 2.5 հազար մարդ վիրավորվել է, իսկ 113 հոգի անհետ կորել են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am