Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մի խումբ մարզպետներ ազատվեցին պաշտոններից

Մի խումբ մարզպետներ ազատվեցին պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշումներով մի շարք մարզպետներ ազատվեցին պաշտոններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, պաշտոններից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Նշված պաշտոնյաները մարզպետի պաշտոնը ստանձնել էին համաձայնության կառավարության շրջանակում և ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու վիճահարույց նախագծին կողմ քվեարկելու հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նշված երկու կուսակցությունները ներկայացնող կառավարության անդամներին պաշտոններից ազատելու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am