Տնտեսություն

Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եվրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակներ ունի: «Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում