Տնտեսություն

Վարչապետի հանձնարարությամբ միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը պետք է լինի հավասարակշռված

1 րոպեի ընթերցում

Վարչապետի հանձնարարությամբ միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը պետք է լինի հավասարակշռված

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել, որպեսզի միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը լինի հավասարակշռված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի հարաբերություններում միշտ շեշտադրվել է օրինականության անհրաժեշտությունը, սակայն, այնուամենայնիվ, օրինականության անհրաժեշտության մեկնաբանությունները պետք է չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը և բիզնեսին:

«Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հանձնարարականը եղել է հատկապես միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը իրականացնել հավասարակշռված և չլինի կոշտ վարչարարություն: Հույս ունեմ, որ այս հանձնարարությունը չի դիտարկվի որպես օրինականության դաշտից դուրս գալու ինդուլգենցիա»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում