Նախագահը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ին հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարի ապրիլին Մարսելից եւ ավարտվել հուլիսի 21-ին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Նա նաեւ ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:
Նախագահը նշել է, որ տպավորված է լեռնագնացի յուրօրինակ նախաձեռնությամբ եւ հաջողություններ է մաղթել նրան հետագա ձեռնարկներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում