Տնտեսություն

ՀՀ վարչապետը ռուսահայ գործարարներին է ներկայացրել կառավարության տնտեսական առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ռուսահայ գործարարներին է ներկայացրել կառավարության տնտեսական առաջնահերթությունները

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթություններին: Վարչապետն ընդգծել է, որ դրանցից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է:«Մեր ընդհանուր առաջնահերթությունըՀայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է,մերնպատակն էխթանելբարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը:Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում:Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն:Երկրորդ առաջնահերթությունը, որը ուսումնասիրման փուլում է, ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակլրջորեն զարգացած էրՀայաստանում:Հիմա ուսումնասիրում ենք,թե ինչպիսի հնարավորություններ կան:Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է:Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարևորություն: Արտահանմանըմիտվածոլորտներիզարգացումը մեծ նշանակություն ունի:Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը:Այս պարագայում,առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենքՀայաստանի բնապահպանության ոլորտը.էկոլոգիապես մաքուր միջավայրի և սննդի ապահովումը շատ կարևոր է տուրիստական կենտրոն դառնալուհամատեքստում»,- ասել է վարչապետը:

Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկինչիառաջարկումիրկապիտալը տեղափոխել Հայաստան:«Փորձեք ձեզ համարանվտանգ համարվողորևէշեմից:Եկեք փորձենք գումարները ներդնելայնպես, որդրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք:Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ձախողվելու ոչ մի պատճառ չունի.«Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է՝ օգտվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում