1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մայր աթոռի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ավելի զգայուն լինեն. Գևորգ սրբազան

Մայր աթոռի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ավելի զգայուն լինեն. Գևորգ 
սրբազան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տեր Համբարձում Դանիելյանը իրենց մտահոգություններն են հայտնում վերջին օրերին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:

«Ոչ միայն մենք, այլև ոստիկաններն էին շոկի մեջ. չգիտեին` ինչ անեն: Իսկ այդ մարդիկ միշտ ասում էին, որ իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում: Բայց այստեղ հակասություն կա երկրի սահմանադրության և եկեղեցու սահմանադրական իրավունքի միջև: Այս հակասությունը ապակողմնորոշեց նաև իրավապահ մարմիններին: Բայց իրավապահ մարմինները պետք է Մայր Աթոռի նկատմամբ ավելի զգայուն լինեն ու արագ արձագանքեն»,- մտահոգված է սրբազան հայրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տեր Համբարձում Դանիելյանը վերջին շրջանում եկեղեցու շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառն այն են համարում, որ մի խումբ անձինք, ովքեր ներխուժել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, առաջնորդվում էին այլ քաղաքականությամբ և չէին գիտակցում, որ եկեղեցին ղեկավարվում է իր սահմանադրությամբ, և եկեղեցում ինչ-որ մի բան փոխելու համար հատուկ ճանապարհային քարտեզ կա, որով պիտի անցնի ցանկացած հարց:

«Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովի կողմից: Այս ժողովը ներկայացնում է համայն հայության ձայնը: Կաթողիկոսին ընտրած այն նույն ժողովն է իրավասու վավերացնելու նրա հրաժարականը: Անգամ եպիսկոպոսաց ժողովը իրավունք չունի պահանջելու կաթողիկոսի հրաժարականը»,- նշեց սրբազանը:

Մեկ այլ հոգևորականի՝ Տեր Համբարձում Դանիելյանի կարծիքով, չի կարելի աշխարհիկ մոտեցումներով վերաբերվել այնպիսի կառույցների, ինչպիսին եկեղեցին է: Նման պահելաձևը եկեղեցու բարեկարգման հարցում երբևիցե դրական արդյունքի չի հանգեցնի: Այս հարցում եկեղեցին վնաս կկրի, որովհետև երկար և նախանձախնդիր աշխատանքի շնորհիվ է, որ հոգևորականները կարողացել են հոգևոր սերմեր դնել հավատացյալների կյանքում:

Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանց շարքերում է նաև Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Նախաձեռնության անդամները վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքումիսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում էոր դիվանատան նախասրահը վերածել են ճաշասրահի:

Հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան մոտից հեռացրել են բողոքի ակցիա իրականացնողներին, քանի որ և' հոգևորականներից, և' քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, ինչը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։

Միլենա Մկրտչյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]