Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արի տուն» ծրագրի մեկնարկի հավանական ժամկետը օգոստոսի 9-10-ն է

«Արի տուն» ծրագրի մեկնարկի հավանական ժամկետը օգոստոսի 9-10-ն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նախանշեց «Արի տուն» ծրագրի մեկնարկի հավանական ժամկետը՝ օգոստոսի 9-10-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Արի տուն» ծրագրի մեկնարկի ժամկետն ավելի կոնկրետ կհայտարարենք հունիսի 13-ին, բայց ամենայն հավանականությամբ այն կլինի օգոստոսի 9-10-ին: «Արի տուն»-ը  և մյուս ծրագրերը նախարարության մեր թիմի աշխատանքի ընթացքում արդյունավետ են լինելու: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք չենք կասեցրել և իրականացնում ենք, լինելու են նպատակաուղղված կոնկրետ արդյունքի»,-ասաց Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ ծրագրի բուն նպատակը ոչ այնքան հայրենադարձությունն է, որքան երիտասարդների՝ հայրենիքի հետ կապի ուժեղացումը: Դա ևս մեկ քայլ է Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար: Շատերը նախկինում երբևէ չեն եղել հայրենիքում: «Բացի այդ, ծրագրի մեջ մտցված է կրթական բաղադրիչ՝ լեզվի, պատմության դասընթացներ, մշակութային ժառանգությանը ծանոթացում, ճանաչողական այցեր»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատրաստվում են դրանք լիովին իրագործել:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ի ասուլիսին նախարար Հայրապետյանը հայտարարել էր «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես հետաձգելու մասին: Նախարարը հավաստիացրել էր, որ դրանք կմեկնարկեն բովանդակային առումով ավելի հարստացված ու վերանայված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]