Տնտեսություն

Տիգրան Արզումանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Արզումանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նոր տեղակալ է նշանակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ վարչապետի կայքը, վարչապետի որոշմամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Արզումանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Տիգրան Արզումանյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում