Տնտեսություն

Կառավարությունը սահմանել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը սահմանել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվել է երկու: Այդ մասին հարցը զեկուցեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է, որ ներկայումս գործող գնումների բողոքարկման խորհրդի փոխարեն գնումների հետ կապված բողոքները քննելու են գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք, որոնք ունեն նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում