Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ում աշխատելու հնարավորություն երիտասարդ մասնագետների համար. նախապատրաստական անվճար դասընթացն ավարտվել է

ՊԵԿ-ում աշխատելու հնարավորություն երիտասարդ մասնագետների համար. 
նախապատրաստական անվճար դասընթացն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար կազմակերպված երկշաբաթյա անվճար դասընթացը մայիսի 16-ին ամփոփվել է նախնական թեստավորման փուլով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համակարգում աշխատելուն նախապատրաստող անվճար դասընթացին հաճախել է 38 մասնակից, որոնք ստանալու են հավաստագիր: Էլեկտրոնային եղանակով անցկացվող քննությանը 80%-ից բարձր ցուցանիշ գրանցածները երկրորդ փուլում մասնակցելու են հարցազրույցի: «Գործընթացն ամբողջովին էլեկտրոնային է: Հանձաժողովն ունի զուտ դիտորդական առաքելություն. որևէ միջամտություն չի կարող լինել»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատելու առաջարկություն են ստանալու: «Անվճար դասընթաց կազմակերպելով նպատակ ունենք մոտիվացնել պոտենցիալ երիտասարդ կադրերին՝ լավագույններին ՊԵԿ համակարգում ներգրավելու համար»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետողօտար լեզուների իմացությամբ երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, մայիսի 2-ից նախաձեռնել էր անվճար դասընթաց՝ հարթակ ստեղծելով բանիմաց մասնագետների բացահայտման և ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ կադրային քաղաքականության թափանցիկությունն ու ճկունությունը փաստող այս նախաձեռնությամբ նոր լիցք կհաղորդվի համակարգին՝ նպաստելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը. «Հարկային և մաքսային համակարգերում վերջին տարիներին իրականացվող կադրային բարեփոխման գործընթացը շարունակվում է նաև այժմ: Հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետությունը և արդարությունն ապահովելու համար կոմիտեի աշխատակիցների շարքերը պետք է համալրված լինեն մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային բարձր կարողություններով օժտված, բացառապես ազնիվ մոտեցումներով առաջնորդվող ծառայողներով: Սա նշանակում է, որ համակարգում սերնդափոխությունն այլընտրանք չունի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]