Տնտեսություն

Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա

1 րոպեի ընթերցում

Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Պետք է անել ամեն ինչ այս իրավիճակից առավելագույն օգուտներով և նվազագույն վնասներով դուրս գալու համար, և եթե իրավական պետություն ենք ուզում, ուրեմն ձեռքներս պետք է դնենք օրենքի վրա: Բնականոն հունով մենք շարունակում ենք աշխատանքը, ֆինանսների նախարարությունը նախկինի պես օրական 10-12 ժամ պետք է աշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը՝ հավելելով, որ քաղաքական լարվածությունն ունենում է իր ազդեցությունը տնտեսության վրա և դրա շարունակական դրսևորումները կարող են էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության ցուցանիշների նկատմամբ։

Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի եկամտաբերության վարքագիծը մինչ ապրիլի 12-13-ը համահունչ էր գլոբալ զարգացումներին, իսկ դրանից հետո կտրուկ բարձրացել է: Նա նշեց, որ ֆինանսական շուկայի մասնագետները արագ են արձագանքում, և մինչև 23-ը տոկոսադրույքների աճ է նկատվել, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նվազել է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում