Տնտեսություն

Իջևանի դենդրոպարկի վնասված սեքվոյաները կցանկապատվեն

1 րոպեի ընթերցում

Իջևանի դենդրոպարկի վնասված սեքվոյաները կցանկապատվեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանի դենդրոպարկում երկու սեքվոյա կան, և այցելուները վնասել են դրանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանն ասաց, որ մտադիր է տարածքը համալրել նոր սեքվոյաներով:

«Ստեփանավանի դենդրոպարկում նույնպես կա սեքվոյա, այն փշալարերով փակված է, որպեսզի չվնասեն: Գալիս են, խփում են, կեղևն էլ փափուկ է` վնասվում է: Մենք էլ կցանկապատենք, որպեսզի ծառերը զերծ մնան հետագա վնասումներից: Սեքվոյաներն ապրում են 3000-4000 տարի: Բարձրությունը մինչև 130 մետր հասնում է, իսկ բնի տրամագիծը` մինչև 10 մ: Մեր դենդրոպարկի այս ծառերը մոտ 60 տարեկան են»,- ընդգծեց Սայադյանը:

Դենդրոպարկում կան մետա սեքվոյա և սեքվոյա դենդրոն ծառատեսակները:

«Մետա Սեքվոյան Չինաստանում մնացել է ընդամենը 800 հա տարածքի վրա, բայց աշխարհի բոլոր բուսաբանական այգիներն ունեն այս ծառից: Այն շատ արագ աճող, գեղեցիկ տեքստուրայով բնափայտ է ու թեթև է»,-ասաց նա:

Տնօրենը նաԻջևանի դենդրոպարկի վնասված սեքվոյաները կցանկապատվեն տեղեկացրեց, որ սեքվոյայի անտառները հրդեհների ժամանակ չեն այրվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում