Արցախ

Գլենդելում Ռեյգանի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Գլենդելում Ռեյգանի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ձերբակալվածներից երկուսը հայ են՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: Մյուս ձերբակալվածի՝ անչափահասի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա 17 տարեկան է:

Ձերբակալվածների մեքենայից դիմակներից բացի, հայտնաբերել են նաև հրազեն, տուժողի տանից թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր:

Քննիչները հրապարակել են օգտագործված դիմակների լուսանկարները, որպեսզի նախկինում դրանցով արված այլ հանցագործությունների առկայության պարագայում դրանք ևս բացահայտվեն:

Գագիկ Սարգսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը ձերբակալվել են և տարվել բանտ, իսկ 17-ամյա տղան տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված կալանավայր: Բոլոր երեք տղամարդիկ էլ Գլենդելի բնակիչներ են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում