Արցախ

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին կգումարի լիագումար նիստ

1 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին կգումարի լիագումար նիստ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հոկտեմբերի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում հաստատման է ներկայացվել հերթական նիստի օրակարգը, որում ներառված օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում հոկտեմբերի 23-ին դրական եզրակացության են արժանացել:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում