Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

The Washington Post -ը պնդում Է, որ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն փոխանցել Լավրովին

The Washington Post -ը պնդում Է, որ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն փոխանցել Լավրովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն Է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ: Ինչպես պնդում Է The Washington Post հրատարակությունը, դա տեղի Է ունեցել մայիսի 10-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Թերթը, վկայակոչելով նախկին եւ գործող պաշտոնյաների, գրում Է, որ տրամադրված տեղեկությունները հարվածի տակ են դրել ԻՊ-ի մասին «հետախուզական տվյալների կարեւորագույն արտասահմանյան աղբյուրին», որը թույլ չԷր տալիս այդ տեղեկատվությունը հաղորդել Ռուսաստանին: Նաեւ նշվում Է, որ Թրամփն իբր Մոսկվային ավելի շատ տեղեկատվություն Է հայտնել, քան իր դաշնակիցներին: 
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել Է այդ հոդվածում շարադրված տեղեկությունները: Նա պնդում Է, որ Լավրովի հետ Թրամփի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում եղել են համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ երկխոսության ընթացքում խոսվել Է կոնկրետ սպառնալիքների մասին, բայց կողմերը չեն քննարկել աղբյուրները, մեթոդները կամ մարտական գործողությունները»,- գրել Է The Washington Examiner-ը:   
Նաեւ հերքում Է հետեւել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի կողմից: «Այն,  ինչպես հրատարակությունը նկարագրում այդ պատմությունը, կեղծիք Է»,- հայտարարել Է պաշտոնյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am