Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ծառուկյան դաշինքը» շարունակում է քարոզարշավը

«Ծառուկյան դաշինքը» շարունակում է քարոզարշավը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :«Ծառուկյան դաշինքը» շարունակում է քարոզարշավը: 
Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակում մարտի 16-ին Շիրակի մարզում էր: Մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում,  ապա նաև Գյումրիում հանդիպում ունեցավ ազգաբնակչության հետ: Գյումրու «Թատերական» հրապարակում հավաքված հոծ բազմությունը եկել էր ոչ միայն ծանոթանալու Գագիկ Ծառուկյանի ծրագրին, այլ նաև անձամբ նրան հանձնելու խնդրանք-նամակներ՝ հիմնականում ֆինանսական աջակցություն տրամադրելու բովանդակությամբ:
Հանդիպման ժամանակ Ծառուկյանը անդրադարձավ դաշինքի 15 կետերին՝ նշելով, որ դրանք անձամբ ինքն է գրել: «Մեր 15 կետերը վերաբերում են բոլորին և ունակ են կյանքի որակը փոխելու: Դրա համար միայն պետք է հնարավորություն՝ 50  պլյուս 1-ի դեպքում ամեն ինչ կփոխվի՝  համակարգ, օրենք ու մարդիկ: Կփոխվեն նաև բանկի տոկոսները, կլինեն նոր ներդրումներ»,-ժողովրդին վստահեցրեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: Իսկ գյումրեցիներին խոստացավ նոր աշխատատեղեր: «Պետք է պակասեցվեն բանկի տոկոսները: Ունենք 650 հազար ընտանիք՝ 1 մլն 450 հազար վարկառու՝ ամեն ընտանիքից 2-3-ը: Ես պարտք ունեմ ձեզ տալու, ոչ թե բարեգործություն»,- նշեց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ ժողովուրդը չհավատա գեղեցիկ խոսքերին, այլ ձայնը տա նրան, ում հավատում է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am