Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նա վառ դիվանագետ էր. Նալբանդյանը Վիտալի Չուրկինի մասին

Նա վառ դիվանագետ էր. Նալբանդյանը Վիտալի Չուրկինի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարը նշել է, որ ցնցվել է դիվանագետի մահվան լուրն իմանալով: Նալբանդյանի խոսքով` նա Չուրկինի հետ ծանոթ է եղել դեռ Խորհրդային միության արտգործնախարարությունում համատեղ աշխատանքի տարիներից: «Նա վառ դիվանագետ էր, վառ մարդ: Մենք վաղուց էինք ծանոթ, միշտ լավ հանդիպումներ ենք ունեցել: Դրանք ասես տոներ լինեին, որը միշտ քեզ հետ է: Դժվար է պատկերացնել, որ նա այլևս չկա, չեմ ցանկանում նրա մասին խոսել անցյալ ժամանակով»,- ասել է Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am