Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հայտնվել են Համացանցում

Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հայտնվել են Համացանցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հրապարակվել են YouTube-ում: Տեսագրության մեջ կարելի Է տեսնել, որ թիկունքից տղամարդուն, ենթադրաբար, Կիմ Չեն Նամին Է մոտենում մի կին, բռնում Է նրա գլխից, մի քանի վայրկյան պահում եւ հեռանում այլ ուղղությամբ:  
Դրանց հետո տուժածը մոտենում Է անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ ցույց տալով իր դեմքը, որոնք նրա հետ միասին գնում են բուժկետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Կիմ Չեն Նամի դեմ մահափորձը տեղի Է ունեցել փետրվարի 13-ին Մալայզիայում, որտեղից նա պետք Է մեկներ իր ընտանիքի մոտ՝ Մակաո: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող Էին վիրավորել թունավորված ասեղներով, նրա վրա թունավոր հեղուկ շփել կամ դեմքին ինչ-որ նյութով թրջած տամպոն քսել:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման Է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am