Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է

Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա հարձակում իրականացրած Բիլգեհան Քարփաթը, ով «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ է, սպանվել է ձերբակալման գործողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թեքիրդաղում Քարփաթին ձերբակալելու գործողության ժամանակ ոստիկանության և նրա միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարձակում իրականացրած անձը սպանվել է:

DHKP/C անդամն իշխող կուսակցության գրասենյակի վրա էր հարձակվել հունվարի 20-ին: Հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am