Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լեհաստանի խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են հասել. բոյկոտը կդադարեցվի

Լեհաստանի խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են հասել. 
բոյկոտը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում միջկուսակցական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ընդդիմությունը կդադարեցնի երկրի Սեյմի մարշալի (խոսնակ-խմբ.) և խորհրդարանի ամբիոնի արգելափակումը` հնարավորություն ստեղծելով անցկացնել Սեյմի լիագումար նիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին:

«Խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են, որ ընդդիմությունը կդադարեցնի արգելափակումը: Մեկ կամ երկու կուսակցություններ որոշել են, որ բյուջեի ընդունման դեպքում այդ որոշումը կբողոքարկեն Սահմանադրական դատարանում: Մեր տեսանկյունից դա անընդունելի է, սակայն դա պատգամավորների իրավունքն է»,- հայտարարել է Կաչինսկին:

Դեկտեմբերի կեսերից Լեհաստանի հիմնական «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ արգելափակել են խորհրդարանի աշխատանքը` գրավելով ամբիոնը: Ընդդիմադիրները բողոքում են մամուլի ազատությանը, Սահմանադրական դատարանին առնչվող և մի շարք այլ ոլորտներում կառավարության նախաձեռնած փոփոխություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am