Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ԼՂ խնդրի փուլային կարգավորման տարբերակին

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ԼՂ խնդրի փուլային կարգավորման տարբերակին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին.

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կրկնվող փորձերն առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը:

- Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սույն թվականի ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am