Արցախ

Թուրքական Հարփութում հայերեն գրությամբ 165 տարվա տապանաքար է գտնվել

1 րոպեի ընթերցում

Թուրքական Հարփութում հայերեն գրությամբ 165 տարվա տապանաքար է գտնվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էլազըղ(Խարբերդ)շրջանի Հարփութ թաղամասում իրականացված փորման աշխատանքների արդյունքում գտնվել է 165 տարվա հնության հայերեն փորագրված քար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ենթադրվում է, որ հայտնաբերվածը տապանաքար է:

1851 թվականով թվագրված քարը հայտնաբերվել է այդ տարածքում գտնվող եկեղեցու վերանորոգման շրջանակում իրականացված փորման աշխատանքների ժամանակ: Արվեստի պատմության մասնագետ Էլմոն Հաչերը համոզմունք է հայտնել, որ այդ տարածքում մեծ հավանականություն կա գտնելու նմանօրինակ այլ քարեր ևս:

Քարն ուսումնասիրելուց հետո տեղափոխվելու է Էլազըղի թանգարան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում