Տնտեսություն

ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 17-րդ նիստում քննարկվել է կողմերի միջև կնքվելիք համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 17-րդ նիստում քննարկվել է կողմերի միջև կնքվելիք համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնյոթերորդ նիստը: Նիստի համանախագահներն էին հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով` տնօրեն Լյուկ Դեվինյեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:

Օրակարգում ներառված էին նաև արդարադատության, ազատության, անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության, բազմակողմ համագործակցության ձևաչափի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև նոր Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը:

996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը /ԳՀՀ/, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։

Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն՝ ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում