Հասարակական

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ստեղծել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամեն ամիս 1000 դրամ կփոխանցի: 1000 դրամ պարտադիր վճարից ազատված են այն անձինք, ովքեր բանակում ծառայող զինվոր ունեն, զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ծնողներ են,- իսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների փոխարեն կվճարեն գործատուները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում