Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Պան Գի Մունն իր հրաժեշտի խոսքում հորդորել Է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»

Պան Գի Մունն իր հրաժեշտի խոսքում հորդորել Է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»

խորհրդի դեկտեմբերի 14-ի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, ԱԽ-ի անդամները նրան շնորհակալություն են հայտնել խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար, ի պատասխան համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր Է գնահատել գործընկերների գործունեությունը եւ հորդորել Է վերջ դնել Սիրիայի հակամարտությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես իմ պաշտոնը հսկայական ցավի զգացումով եմ թողնում Սիրիայում չդադարող մղձավանջի կապակցությամբ: Ես վերստին խնդրում եմ ձեզ, միավորվելով, կատարել ձեր հավաքական պարտավորությունը, պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել Է Պան Գի Մունը:

Նա 2016 թվականի վերջին կթողնի իր պաշտոնը 10 տարի համաշխարհային կազմակերպության ղեկավար աշխատելուց հետո: Նրան կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը: Քաղաքական գործիչը ՄԱԿ-ը կգլխավորի 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am