Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Նիկտա Սիմոնյանը արժանացել է «Սպորտին ծառայելու համար» ՌԴ ազգային մրցանակի

Նիկտա Սիմոնյանը  արժանացել է «Սպորտին ծառայելու համար» ՌԴ ազգային մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Սպորտին ծառայելու համար» (սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած ներդրման համար) մրցանակին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է championat.com-ը: Պարգևատրման արարողությունը յուրաքանչյուր տարի անցկացվում է Ռուսաստանի սպորտի նախարարության կողմից, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մարզիկների, մարզիչների, մասնագետների պրոֆեսիոնալ գործունեության խթանումը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ազգային մրցանակ հանձնվում է 10 անվանակարգերում:

ՌԴ-ում տարվա մարզուհի է ճանաչվել հայազգի սուսերամարտուհի, Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am