Արցախ

Հալեպն ազատագրված է

2 րոպեի ընթերցում

Հալեպն ազատագրված է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զանազան աղբյուրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը։

«Հալէպի եւ ողջ Սուրիոյ համար պատմական օր է այսօր։ Յարգա՜նք բոլոր նահատակներուն։Պատի՛ւ սուրիական բանակին ու Հալէպի տոկացող ժողովուրդին։ Կը սպասենք սուրիական բանակի պաշտօնական յայտարարութեան:

Քաղաքապետարանը աշխուժ թափով կը մաքրէ եւ կը վերականգնէ ազատագրուած թաղամասերը, կը վերացնէ անցարգելները, բանուկ կը դարձնէ ճամբաներն ու կը կարգաւորէ քաղաքի երթեւեկութիւնը։

Աշխատանքները կը շարունակուին ականազերծելու ազատագրուած շրջանները, բարելաւելու ջուրի եւ ելեկտրականութեան մատակարարման աշխատանքները ու մանաւանդ աշխուժացնելու քաղաքի արդիւնաբերական գործունէութիւնը։

Հալէպի միջազգային օդակայանի տնօրէնը «Սամա» պատկերասփիւռի կայանին տուած հարցազրոյցի ընթացքին հաստատեց, թէ օդակայանը մօտ օրէն բանիլ պիտի սկսի։ Ներկայիս վերանորոգման աշխատանքներ կը տարուին օդակայանէն ներս»,-նշում է «Գանձասար»-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում