Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրու լոկոմոտիվային դեպոյում վերսկսվել է շարժակազմի ընթացիկ վերանորոգման աշխատանքները

Գյումրու լոկոմոտիվային դեպոյում վերսկսվել է շարժակազմի ընթացիկ վերանորոգման 
աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գյումրու լոկոմոտիվային դեպոյում երկարատև դադարից հետո վերսկսվել են ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց  «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸ «Գյումրի-կայարան» միավորման տնօրեն  Վահան Գասպարյանը:Վերանորոգված առաջին ջերմա և էլեկտրաքարշերն արդեն շահագործվում են «ՀԿԵ»-ում:

Երկաթուղին  տարվա ընթացքում նաև  ինչպես մարդատար, այնպես էլ բեռնափոխադրումների աննշան, բայց աճ  գրանցել է: «Բոլոր վերոնշյալ աշխատանքները թույլ տվեցին բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը և ենթակառուցվածքի որակը: Այն շարժակազմերը, էլեկտրաքարշերն ու վագոնները, որոնք մենք վերանորոգում էինք Վրաստանում,նոր ներդրումների շնորհիվ, արդեն իրականացնում ենք Գյումրիում»,-ասաց Վահան Գասպարյանը:

Պատասխանատուի հավաստմամբ՝ 2016-ին որոշակի աճ է արձանագրվել ինչպես ուղևորափոխադրումների,այնպես էլ բեռնափոխադրումների ծավալների մեջ՝ ի շնորհիվ Գյումրի-Երևան գնացքների: «Ավտոտրանսպորտից  երկաթուղի մենք աճ ունեցանք, քանի որ կարողացանք ապահովել ճիշտ ուղևորափոխադրումներ. ունեինք 2 էլեկտրագնացք, բայց 2016 թվականին ավելացրեցինք քանակը»,-նշեց Վահան Գասպարյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղ: Այստեղ ընկերության աշխատանքները« իրականացված ծրագրերը« նոր ձեռնարկներն ու տեխնոլոգիաները Շիրակի մարզպետին ներկայացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Ներկաները գնացքով այցելեցին վագոնային, այնուհետև լոկոմոտիվային դեպոներ: Վագոնային դեպոյում Սերգեյ Վալկոն մարզպետին ներկայացրեց նորամուծություններն ու նոր տեխնելոգիաների կիրառմամբ վագոնների ու շարժակազմերի նորոգման սարքավորումները: Հոլովակավոր առանցքակալների արտադրամասում Հովսեփ Սիմոնյանին ներկայացվեց առանցքակալների վերանորոգման նոր հաստոցը, այնուհետև հյուրերը շրջեցին բոլոր արտադրամասերում, այցելեցին բուժկետ« որտեղ ծանոթացան բոլորովին նոր ու թարմացված բժշկական սարքավորումներին:

«Անցած տարվա ընթացքում երկաթուղայինները կենտրոնացել են ոչ միայն ենթակառուցվածքի արդիականացման, այլև նոր տեխնոլոգիաների կիրառման հարցերի վրա»,- նշեց Սերգեյ Վալկոն: Վերջինս ընդգծեց կայարանների հերթապահների գիտելիքների բարձրացման անհրաժեշտությունը և արձանագրեց «Գյումրի» գծային-կայարանային միավորման հաջողություններն այս հարցում:

«ՀԿԵ» ՓԲԸ–ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am